Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Ուշադրություն Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

img2.gif

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.

landscape-landscapes-wallpaper-wonderful-pozadia-tapety-154469.jpg
img0.jpg

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Ուշադրություն Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:

Shema_2.jpg
slide_1.jpg

 Ուշադրություն Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:

0007-002-CHistye-veschestva-i-smesi.png

Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:Օրինակ Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

img21.jpg

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3.թորումը.

image008.jpg

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.

viparivanie.jpg

Հարց:

Ինչ է պետք անել, որ տեսնել աղի բյուրեղը:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ռուսերեն

Тайное становится явным

В ту же минуту дверь открылась, и в комнату вошёл милиционер. Он сказал:
– Здравствуйте! – и подошёл к окну и посмотрел вниз. – А ещё интеллигентный человек.
– Что вам нужно? – строго спросила мама.
– Как вам не стыдно? – сказал милиционер. – У вас квартира со всеми удобствами и, между прочим, с мусоропроводом, а вы выливаете всё за окно!
– Ничего я не выливаю!
– Ах, не выливаете? – рассмеялся милиционер, открыл дверь в коридор и крикнул: – Пострадавший! Пожалуйста, сюда! И к нам вошёл какой-то дяденька. Я как на него взглянул, так сразу понял, что в Кремль я не пойду. На голове у дяденьки была шляпа. А на шляпе наша каша. Она лежала почти в середине шляпы, в ямочке, и немножко по краям, где лента, и немножко за воротником, и на плечах, и на брюках. Он как вошёл, сразу стал заикаться.
– Главное, я иду фотографироваться… И вдруг такая история… Каша… мм… манная… Горячая, между прочим, сквозь шляпу и то жжёт… Как же япошлю своё… ффф… фото, когда я весь в каше? Тут мама посмотрела на меня, и глаза у неё стали зелёные. А уж это
первая примета, что мама ужасно рассердилась.
– Извините, пожалуйста, – сказала она тихо, – разрешите, я вас почищу.
Пройдите сюда!
И они все трое вышли в коридор.
А когда мама вернулась, мне даже страшно было на неё смотреть. Но я себя пересилил, подошёл к ней и сказал:
– Да, мама, ты вчера сказала правильно. Тайное всегда становится явным!
Мама посмотрела мне в глаза. Она смотрела долго-долго и потом сказала:
– Ты запомнил это на всю жизнь?
И я ответил:
– Да.

пострадавший – տուժող        пересилить – հաղթահարել
интеллигентный человек – կիրթ մարդ       заикаться – կակազել

Подберите антонимы к данным словам:
открылась-закрылась, вошёл-вышел, подошёл-отошол, спросила — ответила, ничего-все, горячая-холодная, первая-вторая, тихо-громко, тайное-правдивое, долго-долго-коротко.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Кто вошёл в комнату?В комнату вошёл коп

2. Что сказал милиционер?Коп сказал:

—Как вам не стыдно??

3. Как выглядел пострадавший? На голове у дяденьки была шляпа. А на шляпе каша. Она лежала почти в середине шляпы, в ямочке, и немножко по краям, где лента, и немножко за воротником, и на плечах, и на брюках.

4. Что он сказал? Я шел фотографироватся, а на меня кашу вылили!

5. Что предложила мама? Мама предложила помыть голову пострадавшего

6. Что произошло, когда мама вернулась в комнату? Когда мама вернулась в комнату, она сказала,

—Ты усвоил урок навсегда?

Рубрика: 2021-2022 ուստարի

Նյութերի երեք հիմնական տեսակները

Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել:

Օրինակ՝ ջուրը տնային պայմաններում հեղուկ վիճակում է, սառեցվելիս հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի՝ սառույցի, իսկ տաքացվելիս՝ գազային վիճակի՝ գոլորշու: Սառույցը ջրի պինդ վիճակն է, իսկ գոլորշին՝ գազային: Ոսկին սովորական պայմաններում պինդ վիճակում է, շատ բարձր ջերմաստիճանում հալվում է և վերածվում հեղուկի, իսկ ջերմաստիճանն ավելի բարձրացնելու դեպքում սկսում է եռալ և վերածվել գազի։
Նյութը, կախված պայմաններից, հիմնականում լինում է պինդ, հեղուկ կամ գազային վիճակում։
Դիտարկենք տարբեր մարմիններ և, պարզ փորձեր կատարելով, ծանոթանանք դրանց որոշ հատկություններին։
Վերցնենք ապակուց, երկաթից և պղնձից պատրաստված ձողեր, որոնք սովորական պայմաններում պինդ վիճակում են։ Դժվար չէ համոզվել, որ այդ նույն պայմաններում ինչ դիրքով և որտեղ էլ դնենք այդ ձողերը, դրանք կպահպանեն իրենց ձևն ու ծավալը։
Պինդ մարմինները պահպանում են իրենց ձևն ու ծավալը։
Սա պինդ մարմինների հատկություններից է։
Այժմ դիտարկենք հեղուկները։ Վերցնենք 50 մլ ծա-վալով որևէ հեղուկ, օրինակ՝ մասուրի հյութ, և լցնենք բաժակի մեջ։ Նա կընդունի բաժակի ձևը։ Եթե լցնենք մեկ այլ անոթի մեջ, ապա կընդունի այդ անոթի ձևը, բայց նրա ծավալը կրկին կմնա 50 մլ։ Դա նշանակում է, որ մի անոթից այլ անոթ տեղափոխվելիս հեղուկի ծավալը պահպանվում է, բայց ձևը փոխվում է՝ ընդունում է այն անոթի ձևը, որտեղ լցված է:
Հեղուկները պահպանում են իրենց ծավալը, բայց ձևը՝ ոչ։ Սա հեղուկների հատկություններից է:
Դիտարկենք գազային վիճակում գտնվող նյութերից օրինակ՝ օդի նմանատիպ հատկությունը: Եթե օդով լի գնդակը սեղմենք, ապա նրա ձևը կփոխվի, և բնականաբար այդ նույն ձևը կստանա նաև նրանում եղած օդը: Եթե գնդակի ծավալը փոքրացնենք՝ նրա մի մասը սեղմելով, ապա այդ նույն ծավալը կստանա նաև նրանում եղած օդը: Դժվար չէ հետևություն անել, որ գնդակի մեջ լցված օդն ընդունում է տվյալ գնդակի ձևն ու ծավալը: Գնդակի ձևի ու ծավալի փոփոխությունից փոփոխվում են նաև նրանում եղած օդի ձևն ու ծավալը:
ոԳազերը չեն պահպանում ոչ իրենց ձևը, ոչ ծավալը և զբաղեցնում են իրենց տրամադրված ողջ տարածքը։
Սա գազերի հատկություններից է:
Առաջադրանք
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ Սառույց,ոբսիդիան բ) հեղուկ ջուր, լավա գ) գազային գոլորշի, գազ

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Իմ թաղամասը

Ես ապրում եմ Նիկողայոս Ադոնցի փողոցում, որը գտնվում է Արաբկիրում, իսկ ավելի հստակ Կոմիտասի պողոտայի մոտ: Երևանցիների մոտ մեր թաղամսը հայտնի է որպես Ռայկոմ: Արաբկր հիմնադրվել է 1925 թվականին նոյեմբերի 29-ին, ու սկիզբ է դրել Երևանի մոտակայքում նոր ավանների կառուցմանը:Մեր տան մոտ էր գտնվում Հայաստանի միակ ավտոմոբիլային գործարանը (Ереванский автомобильный завод), այն բացվել էր 1964 թվականին: Այժմ այն քանդված է, քանի որ վաղուց չէր գործում:

American University of Armenia (neighborhood view).jpg

Մեզ մոտ է նաև գտնվում Լամբադա կամուրջը, Ազատության պողոտան, մի փոքր ներքև նաև Հաղթանակի զբոսայգին:

Рубрика: 2021-2022 ուստարի, Անգլերեն

Rainforest

A Trip to the Rainforest-Ճամփորդություն դեպի արևադարձային անտառ

This is Maria. She is ten and she lives in Brazil. One day while she is at school, her teacher Mrs. Fernandes says, “Tomorrow we are going on a trip(գնալու ենք ճամփորդության). We are visiting the rainforest”(այցելելու ենք անձրևի անտառ (արևադարձային)). “Hooray”,-shout the children. They are all very excited(նրանք բոլորը շատ հուզված են). They love going on trips.

So on the next day, they all get on the school bus(Հաջորդ օրը նրանք բոլորը նստում են ավտոբուս). Maria is sitting next to(կողքը) her friend Pablo. All the mums and dads are waving goodbye. ”Goodbye, have a nice trip”. On the bus, Mrs. Fernandes talks(զրուցում է) about rainforests.

“Rainforests are very important(կարևոր). There are a lot of animals there. There are a lot of plants(բույսեր) too because it rains a lot. It rains for two hundred days every year. ”Wow”, says Maria. Pablo doesn’t say anything. He doesn’t feel very well(նա իրեն լավ չի զգում). His face is all red. Two hours later (երկու ժամ անց)the bus stops. Maria and her friend climb down the steps of the bus. They all stop and look at the rainforest. It is beautiful and green, and the trees are so tall(բարձր). Maria, her friend and Mrs. Fernandes are now walking along the path(արահետ). It is very warm in the rainforest, and the ground is wet(գետինը խոնավ է).Why is it so dark(Ինչու՞ է այսքան մութ), Mrs.Fernandes?”, asks Maria. “Because there are a lot of very tall trees and they don’t let the sunrays come in.(նրանք թույլ չեն տալիսոր արևի ճառագայթները ներս թափանցեն) Mrs. Fernandes goes deeper into the rainforest and talks about trees(զրուցում է ծառերի մասին). “We get a lot of things from these trees(մենք շատ բաներ ենք ստանում այս ծառերից ինչպես օրինակ), like rubber(կաուչուկ,ռեզին), cocoa (կակաո) and vanilla (վանիլ). We can also get fruit like avocados (ավոկադո)”. “Look, there is an avocado tree”,-says Maria. “And this is a rubber tree”,-says Pablo. Maria and her class are walking through the rainforest. There are lots of small animals there. Pablo sees a tree frog. Then Miguel sees a beautiful butterfly. After that, Khuanita sees a strange(տարօրինակ) bird.”What’s that, Mrs. Fernandes?” “It’s a toocan(թութակի նման թռչուն),Khuanita”. Suddenly the class hears a noise(լսում է աղմուկ). It is very loud(բարձր). Maria is scared(վախենում է). “What’s that, Mrs. Fernandes?” “They are monkeys. Don’t be scared, Maria. They are just talking to each other(զրուցում են իրար հետ)They are very noisy(նրանք շատ աղմկոտ են), aren’t they?”. The path goes beside the river.”Are there any fish in the rainforest, Mrs. Fernandes?”, asks Pablo. “Oh yes, some rivers have piranes (պիրաններ). Piranes love to eat meat, so don’t go near the river.

Maria looks at Pablo. He doesn’t look very well.”What’s the matter(ի՞նչ է պատահել), Pablo?” asks Maria. “I don’t feel very well”(ես ինձ լավ չեմ զգում), says Pablo. “ Oh no, let’s tell Mrs. Fernandes”. “ No, don’t worry, I am okay”.

Mrs.Fernandes says,-“The people in this rainforest know a lot of things (գիտեն շատ բաներ)about the plants and animals here”.

“Yes, But where are the supermarkets here? How do they buy food(ինչպե՞ս են գնում մթերք), Mrs. Fernandes?

“They don’t go shopping, Khuanita. They get everything they need(կարիք ունենալ) from the rainforest”.

“Wow, that’s clever(խելացի)”. Suddenly Pablo falls(ընկնում է) to the ground. Maria shouts,”Help, Mrs. Fernandes, Pablo is ill(հիվանդ)”.

Everybody runs to him. His face is white. Mrs. Fernandes is very worried.(շատ է անհանգստանում).”Oh no, what are we going to do now? The bus isn’t coming back for another two hours”. Nobody knows what to do. Then there is noise from behind the trees. It is a young boy. “Hello, my name is Momoo. I live in the rainforest. My grandmother can help that boy get better. She knows lots of things. Come with me”. Mrs. Fernandes carries Pablo and they all follow(հետևել) Momoo through the trees. He takes him to his grandma. His grandma looks at Pablo and says, “I know, what you need.” Then she goes to a small plant to get the roots(արմատներ) of the tree and cuts(կտրում է) some leaves(տերևներ) from it. Now the grandma makes some tea with the leaves and then gives it to Pablo. The tea is in a wooden bowl(թաս). Pablo drinks it all. In a few minutes, he feels better(մի քանի րոպե անց նա իրեն ավելի լավ է զգում) and smiles. The children are happy and Mrs. Fernandes is very pleased.(շատ գոհ է)

“Thank you so much. I feel much better now”,-says Pablo. “That’s all right, Pablo. You know you should thank(դու պետք է շնորհակալություն հայտնես) the rainforest. Many of its plants make medicine(դեղ)”,- says the grandma.

“Yes, let’s go back to the city(քաղաք) and tell everybody”,- says Maria.

“You are right, Maria. We are going to tell people, when we go back to school, about Pablo and the rainforest. That way we can help to protect it(այս ձևով մենք կարող ենք պաշտպանել այն).

Answer the questions.

1.How old is Maria and where does she live?

She is ten and she lives in Brazil.

2.What does Maria’s teacher say one day?

One day she says Tomorrow we are going on a trip we are visiting rainforest

3.What trip are they going on tomorrow?

They going to trip in rainforest

4.After reading the text, write a few(մի քանի) sentences about rainforests.

In rainforest 200 days is rain.

In rainforest is so dark.

In rainforest is so meny

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Վիլյամ Սարոյա «Թակարդը, Աստված իմ, թակարդը»

Մինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մարդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։

Միստր Քովինգտոնը, խանութի տերն ու հիմնադիրը, անմիջապես սկսեց Մեծ Քրիսին ցույց տալ մի նոր թակարդ, որը վերջերս հնարել էր մի ֆրիանդեցի։ Թակարդը մեծ էր և բարդ կաոուցվածքի։ Այն սարքված էր պողպատից, կիտրոնի փայտից, պարաններից և զսպանակներից։ Այդ թակարդը գազանին բռնում է, գետնից բարձրացնում և այդպես պահում՝ մինչև որսորդի գալը։

— Վերջին գյուտերից է,— ասաց միստր Քովինգտոնը,— Սաֆըրթի անունով մի ֆրիանդեցի է հնարել։ Նա դիմել է մենաշնորհի իրավունք ստանալու համար և առայժմ երկու օրինակ է միայն սարքել։ Մեկը որպես նմուշ ուղարկել է գյուտարարության գրասենյակ, իսկ այս մեկը ուղարկել է ինձ՝ վաճառելու։ Թակարդը չորքոտանի որսալու համար է։ Միստր Սաֆըրթին այն կոչում է «գազանին բարձրացնող, չորս կողմից բռնող և պահող Սաֆըրթիի թակարդ»։ Նա քսան դոլար է պահանջում դրա համար։ Թակարդը դեռևս չի փորձարկվել, բայց ինչպես ինքներդ տեսնում եք, ամուր է և ամենայն հավանականությամբ առանց որևէ դժվարության կարող է գետնից բարձրացնել, չորս կողմից բռնել և պահել մի մեծ արջ։

Մեծ Քրիսը սպորտային իրերի վաճառատան տիրոջը լսում էր երեխայի հափշտակությամբ, իսկ նրա ետևում կանգնած Յուլիսիս Մաքոլին էր լսում նրան նույն հափշտակությամբ։ Նա գլուխը մտցրել էր երկու մարդկանց արանքը՝ թակարդն ավելի լավ տեսնելու համար։ Միստր Քովինգտոնը մտածում էր, թե Յուլիսիսը Մեծ Քրիսի որդին է, իսկ Մեծ Քրիսը կարծում էր, թե Յուլիսիսը Քովինգտոնի որդին է։ Այնպես որ՝ երկուսն էլ չէին նկատում փոքրիկ տղայի ներկայությունը։ Ինչ վերաբերում էր Յուլիսիսին, ապա նա միայն այն գիտեր, որ իր տեղը հենց այնտեղ է, ուր տեսնելու որևէ հետաքրքրական բան կա։

— Այս թակարդի առավելությունն այն է,— ասաց միստր Քովինգտոնը,— որ չի վիրավորում կենդանուն, մորթը անվնաս է թողնում։ Միստր Սաֆըրթին երաշխավորում է տասնմեկ տարվա անխափան աշխատանք։ Այդ վերաբերում է նաև թակարդի առանձին մասերին՝ փայտյա հենակների, թոկերի դիմացկունությանը, պողպատին, զսպանակներին և մյուս մասերին։ Միստր Սաֆըրթին թեև որսորդ չէ, բայց վստահ է, որ դա աշխարհի ամենագործունակ և նվազագույն անգութ թակարդն է։ Յոթանասունի մոտ մարդ է նա, խաղաղ ապրում է Ֆրիանդում, գրքեր է կարդում և ամեն տեսակ բաներ հնարում։ Ընդհանուր առմամբ նա հնարել է երեսունյոթ տարբեր տեսակի գործիքներ, որոնք բոլորն էլ օգտակար են։— Միստր Քովինգտոնը թակարդի մասին իր ասելիքն ավարտեց։— Դե,— ասաց նա,—կարծում եմ, որ թակարդը լարված է։

Ավելի լավ տեսնելու համար Յուլիսիսը այնքան մոտեցավ, որ թակարդը մեղմ, բայց և արագ նրան իր մեջ առավ, բարձրացրեց, շուռ տվեց և պահեց ոտքերը դետնից բարձր, հորիզոնական դիրքով։ Տղան ոչ մի ձայն չհանեց, թեև մի քիշ այլայլվեց։ Մեծ Քրիսը, սակայն, այդ բանը սրտին մոտ ընդունեց։

— Զգույշ,— բղավեց նա Քովինգտոնին,— նայեցեք, որ ձեր որդին չվնասվի։

— Իմ որդի՞ն,— զարմացավ Քովինգտոնը կարծում էի, որ նա ձեր որդին է։ Կյանքումս չեմ տեսել այդ տղային։ Նա ձեզ հետ ներս մտավ։

— Ճի՞շտ,— ասաց Մեծ Քրիսը,— չնկատեցի։ Ինչ֊որ է, շտապեք։ Նրան թակարդից դուրս հանեք, դուրս բերեք, խնդրում եմ։

— Այս րոպեին, սըր,– ասաց Քովինգտոնը,— ապա տեսնեմ։

Մեծ Քրիսը մտահոգ էր և շփոթված։

— Անունդ ի՞նչ է, մանչուկ,— հարցրեց նա։

— Յուլիսիս,— թակարդի միջից պատասխանեց ադան։

— Իմ անունը Մեծ Քրիս է,— ասաց բլուրներից իջած մարդը։— Մի քիչ համբերիր, Յուլիսիս, մի վախեցիր, այս մարդը քեզ հիմա դուրս կհանի այդտեղից։ Մեծ Քրիսը դարձավ միստր Քովինգտոնին։— Դե, շտապեք,— ասաց նա,— տղային դուրս հանեք։ Նրան դուրս բերեք, խնդրում եմ։

Միստր Քովինգտոնը պակաս շփոթված չէր, քան Մեծ Քրիսը։

— Լավ չեմ հիշում, թե միստր Սաֆըրթին ինչպես բացատրեց թակարդի այդ մասի կառուցվածքը,— ասաց նա,— միստր Սաֆըրթին չփորձարկեց իր թակարդը, հասկանո՞ւմ եք, որովհետև… մի խոսքով, ոչ մի գազան չունեինք այն փորձարկելու համար։ Միստր Սաֆըրթին միայն բացատրություններ տվեց։ Կարծեմ, այս մասը հարկավոր է դուրս քաշել… Ոչ, կարծես թե այդ մասը շարժական չէ։

Միստր Քովինգտոնն ու Մեծ Քրիսը գործի անցան։ Մեծ Քրիսը բռնել էր Յուլիսիսին, որպեսզի նա երեսի վրա գետին չընկնի, եթե թակարդը հանկարծակի բացվի, իսկ մյուսը թակարդի տարբեր մասերն էր քաշքշում, հույս ունենալով, թե որևէ մաս կշարժվի։

— Շտապի՛ր, շո՛ւտ,— ասաց Մեծ Քրիսը,— հո չի կարելի ամբողջ օրը երեխային օդում գլխիվայր պահել։ Չի ցավում այնպես չէ՞, Յուլիսիս։

— Ոչ, սըր,— ասաց Յուլիսիսը։

— Ոչինչ, դու միայն պինդ կաց,— ասաց Մեծ Քրիսը,— քեզ այդտեղից կհանենք։— Նա նայեց տղային և հետո ասաց,— ինչո՞ւ այդքան մոտ գնացիր։

— Ուզում էի լավ տեսնել,— ասաց Յուլիսիսը։

— Այո, շատ հետաքրքրական գործիք է,— ասաց Մեծ Քրիսը։— Շուտով այս մարդը քեզ դուրս կհանի, իսկ ես չեմ թողնի, որ գետին ընկնես։ Քանի՞ տարեկան ես։

— Չորս,— ասաց Յուլիսիսը։

— Չո՞րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞,— Մեծ Քրիսը շրջվեց միստր Քովինգտոնին,— ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց նա։

— Ուոլտըր Քովինգտոն,— ասաց միստր Քովինգտոնը,— խանութի տերն եմ։

— Հիանալի է,— ասաց Մեծ Քրիսը,— ուրեմն, Ուոլտըր, տղային թակարդից դուրս հանիր։ Քաշիր այդ փայտյա մասը։ Տղային ես պահում եմ։ Մի վախենա, Յուլիսիս։ Հորդ անունն ի՞նչ է։

— Մաթյու,— ասաց Յուլիսիսը։

— Նա շատ բախտավոր մարդ է, որ քեզ նման տղա ունի,— ասաց Մեծ Քրիսը,— աչքաբաց մի տղա։ Ամբողջ աշխարհը կտայի քեզ նման տղա ունենալու համար, Յուլիսիս, բայց դժբախտաբար ինձ հարմար կնոջ չհանդիպեցի։ Օկլահոմայում, երեսուն տարի առաջ, մի աղջկա հանդիպեցի, բայց նա ուրիշ մարդու հետ գնաց։ Գտա՞ր, Ոոլտըր։

— Դեռ ոչ,— ասաց միստր Քովինգտոնը,— բայց կգտնեմ։ Կարծեմ, այս պետք է լինի… Ոչ… Միստր Սաֆըրթին բացատրեց, թե ինչպես պետք է գազանին դուրս հանել թակարդից, բայց, ըստ երևույթին, չեմ կարողանամ ճիշտ տեղը զանել։ Գուցե ամեն ինչ փոխվում է, երբ գազանի փոխարեն փոքր երեխա է թակարդն ընկնում։

Երկու տղամարդ, մի կին՝ իր փոքրիկ աղջկա հետ, և ինը֊տասը տարեկան երկու տղաներ վաճառատուն մտան՝ կատարվածը դիտելու։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տղաներից մեկը։

— Թակարդի մեջ երեխա է ընկել,— ասաց միստր Քովինգտոնը,— Յուլիսիս անունով մի տղա։

— Ինչպե՞ս է ընկել,— հարցրեց տղամարդկանցից մեկը։— Բժիշկ կանչե՞մ։

— Ոչ, վիրավորված չէ,— ասաց Մեծ Քրիսը,— տղան ողջ և աոողջ է։ Պարզապես գետնից բարձրացված է, ուրիշ ոչինչ։

— Գուցե ոստիկան կանչեք,— ասաց կինը։

— Ոչ, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— տղան պարզապես թակարդն է ընկել։ Այս մարդը, Ուոլտըրը, տղային շուտով դուրս կբերի։

— Խայտառակություն է, փոքր երեխաներին տանջում են ամեն տեսակի հիմար բաներով,— ասաց տիկինը։

— Տղան շատ լավ է զգում իրեն, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— նա չի տանջվում։

Տիկինն ասաց.

— Եթե նա իմ տղան լիներ, ես անմիջապես ոստիկան կկանչեի։— Նա արագ շրջվեց և իր փոքր աղջկան ետևից քարշ տվեց։

— Ուզում եմ տեսնել, ուզում եմ տեսնել,— լաց եղավ փոքրիկ աղջիկը,— բացի ինձնից բոլորը նայում են։— Կինը քաշեց փոքր աղջկան և վաճառատնից դուրս բերեց։

— Մի անհանգստանա, Յուլիսիս,— ասաց Մեծ Քրիսը,— հիմա քեզ դուրս կհանենք այդտեղից։

Միստր Քովինգտոնը, այնուամենայնիվ, հուսահատվեց։

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Սողոմն Սողոմոնյան(Կոմիտաս)

Սողոմոն Սողոմոնյանը (Կոմիտաս)հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ ծնվել է 1869թ Քյոթահիայում մահացել է 1935թ: Նրա հայրը կոշկակար էր: Վեց ամսեկանում նա կորցնում է մորը, իսկ 10 տարեկնում կորցնում է հորը: Երբ Սողոմոնը կորցրեց հայրիկին նրա հոգու մեջ մեծ հետք մնաց և նրա առաջին երգը նվիրված էր իրա հայրիկին:Տղան հայերեն չգիտեր, քանի որ Քյոթահիայում հայերեն չեր կարելի խոսալ;Միայն մայրենիով երգել է կարող:Շարականը,որը հնչում էր Տրքախոս երեխայի շուրթերից ցնցում է Գևորգ չորրորդ կաթողիկոսին: Սողոմոնին ընդունում են ճեմարան: Սողոմոնը սովորում է հայերեն խոսալ 1893 թվականին ավարտելով ճեմարանը նա դառնում է քահանա և ստանում է Կոմիտաս Կաթողիկոս անունը:Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ: Մանկավարժությամբ ստեղծում է երգչա խումբ ժողովրդական գործիքներ նվագում են, մշակում են ժողովորդական երգեր: Կոմիտասը ընդունվու է համարսարան:Կոմիտասը զբաղվու էր հոգեվոր երժշտության ուսումնասիրությամբ ձայնեղանակների տեսությամբ, աշխատում հայկական խազերի վրա: Նրանով սկզբնավորվում է հայ երաժշտության պատմության նոր դարաշրջանը:Խստապահանջ, համարձակ սուր մտքի տեր տեսական բազմաթիվ աշխատություներ է հեղինակում:Շուրջ վեց հարյուր հայմտավորակաների ձեռփալկալվածների մեջ մտնում էր նաև Կոմիտասը:Խոշտումնգներով ուղեկցվով բանտարկություներից հետո նա աքսոլվում է Անատոլիայի կողքը ականատես դառնալով սեփական ժողովրդի ուղեկցեչմանը:Կոմիտասը վերադարնում է Պոլիս: Սակայն եղած սարսափները անջնջելի են:Կոմիտասն առանձնանում է արտաքին աշխարհից, ներփակվում ծանր խոյերի մեջ: Կոմիտասին տեղափոխում են Շիշլի հիվանդանոց, իսկ մի քանի տարի անց հայ երաժշտության հանճարը բառացիօրեն բանտարկվում է Պարիսի Վիլջույի վոլվերցի հոգեբուժարանը որտեղից էլ այլևս դուրս չի եկել: Շուրջ 20 տարի տառապանքներից հետո 1935 թվականին հոկտեմբերի քսաներկուսին սենյակի մռյալ պատերի մեջ Կոմիտաս մահանում է:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Դեբեդ Գետ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի վտակը հերթական հորդառատ անձրևից հետո կրկին դեղնադարչնագույն երանգ է ստացել: Օգոստոսի 2-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, բարձրաձայնելով խնդրի մասին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեբեդ գետը շարունակաբար աղտոտովում է. Արամյանցի դղյակին կից թափոնակույտից, Նահատակի պոչամբարից: Մի աղտոտիչն էլ հանդիսանում է Մադանից իջնող Դեբեդի վտակը, որտեղ կան հին հանքախորշեր և դրենաժային գործընթաց է տեղի ունենում: Յուրաքանչյուր անձրևից հետո այստեղ այսպես ակտիվանում է և դեղին ջրերը խառնվում են Դեբեդին, հագեցնում այն ծանր մետաղներով, ուղղում դեպի ոռոգման համակարգ, դեպի գյուղատնտեսական հողեր»,- իր կողմից հրապարակված տեսանյութում նշել է Օլեգ Դուլգարյանը:

Վերջինս նաև կոչ է արել բոլոր պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այս խնդրի վրա. «Անհրաժեշտ է՝ բոլոր լքված պոչամբարների, հանքավայրերի համար համայնքները, Կառավարությունը կազմեն հստակ ծրագրեր, մշակեն ռազմավարություններ, փնտրեն միջոցներ:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Մաթեմատիկ 08.09.2021

1․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 68975928* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։

689759284
2. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։

56021
3. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*128 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։

43128
4. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 89152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

891520

5․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

7009101522

6․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 80001252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

800012520

7․ Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 68975928** թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։

6897592844
8. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 1*7*5 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։

11715
9. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 3*5*0 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։

39510
10. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 1896*52* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

18960520

11․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 7009*10152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

70098101520

12․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 80001*252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

8000102520

13.Կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

1․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 865* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի:

8650

2․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 4572* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի:

45720

3․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 3508* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի:

35080

4․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 630*81 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 9-ի:

630981

5.Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 7548139* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի:

75481390

6.Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 666*թիվը առանց
մնացորդի կբաժանվի 6-ի

6666