Երեք իրար հաջորդող թվեր

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։

303:3=101,

101+1=102

101-1=100

100,101,102

  • Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:  

363:3=121

121+1=122

121-1=120
120,121,122

  • Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180  է։

180:3=60

60+1=61

Читать далее «Երեք իրար հաջորդող թվեր»

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Рубрика: Հայրենագիտություն

Հրազդան գետ

Հրազդան գետի երկարությունը 141 կմ է: Արաքս գետի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդանուր ուղղությամբ, անցնում Գեղարքուքնիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով,Արարատի մարզով ու թափվում Արաքս:

Գետի ընդանուր անկումը կազմում է 1100: Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5% — ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային , վարարումներ ամռանն ու աշնանը

Աղջկա խնդրանքը ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ժամանակով մի աղջիկ էր ապրում: Նա արև շատ էր սիրում: Վաղ առավոտից հիանում էր ոսկեզօծ գնդով և հետևում նրան մինչև վերջալույս:Իսկ երբ արևն անհետանում էր սարի հետևում պառկում էր իր փայտե մահճակալին և միայն արևի մասին էր մտածում:

Ամառն արևը  անխնա այրում էր: Մարդիկ տանջվում էին անվերջանալի տապից: Ծարավից թոշնել էին ծառ ու ծաղիկ : Այդ ժամանակ փոքր աղջիկը հասկացավ, որ մարդիկ առանց անձրևի ապրել չեն կարող: Մի օր նա կանգենց արևի տակ և նրան խնդրեց

_Սիրելի՛ արև, մարդկանց անձրև է պետք;

Рубрика: Մաթեմատիկա

Գունավոր Խաղեր

  1. Տուփում  կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։15

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։20

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։18

Читать далее «Գունավոր Խաղեր»