Рубрика: 2020-2021 ուստարի, Մաթեմատիկա, Ուսումնական գարուն

Կմ/ ժ խնդիրներ

  1. Հայրիկի հետ մեքենայով մեկ ժամում անցանք 60 կմ : 9 ժամում քանի կմ կանցնենք:
    60×9=540

540 կմ

  • Գնացքը երկու օրում անցավ 48.000 կմ: Քանի կմ է անցնում գնացքը մեկ ժամում:


48.000:48=1000
1000 կմ

  •  Երևանից մինչև Վրաստան երկարությունը 300 կմ է: Եթե ավտոմեքենան գնում է 50կմ/ժ արագությամբ, քանի ժամում մեքենան կհասնի Վրաստան:
    300:50=6
    5 Ժամ
  •  Երևանից մինչև Ջերմուկ երկարությունը 180 կմ է: Եթե ավտոմեքենան 60կմ/ժ արագությամբ , քանի ժամում մեքենան կհասնի Ջերմուկ:

180:60=3

3 ժամ

  • Եթե ավտոմեքենան գնում է 80 կմ ժամում, 13 ժամում քանի կմ կանցնի ավտոն:

80×13=104

  • Եթե ավտոմեքենան գնում է 90 կմ ժամում, 3 օրում քանի կմ կանցնի ավտոն:

90×48=4320

4320 կմ

Կենդանիների Բազմազանություն

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Նրանք տարբերվում են տեսքով, վարքով, ապրելու ձևով
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Քանի որ նրանց ամեն տեղ տեսնում ես:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Բոլոր կենդանիրների խումբն կոչվում «Ֆաունա»:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Այո գիտեմ: Կովը, ձին, էշը և այլ կենդանիրները տալիս են միս ու կաթ: Հավը տալիս է ձու:
Рубрика: 2020-2021 ուստարի, Մայրենի, Ուսումնական գարուն

Ստորակետ առաջադրանք

Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ ողջունեց մեղմ ժպտաց, ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, և նշանավոր անհայտ մարդիկ բոլորը պարում էի ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք զարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր. թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով ինչ որ բան պատմեց, ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ: