Рубрика: 2020-2021 ուստարի, Մայրենի, Ուսումնական գարուն

Երիտասարդ Խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Լեզվական առաջադրանքներ

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ողջույն-Ցտեսություն,

Ծեր-Երիտասարդ,

Առաջ-ետ,

Կարճ-երկար,

Օտարներ-հարազատներ,

Աղմկոտ-լուռ,

Սխալ-ճիշտ,

Փոքր-Մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ: Խեցգետին

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:մասրենի

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:արթնանալ

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ մարդիկ քայլեն:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև առաջ-առաջ քայլելը իրենց համար դժվար է:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց քայլել գիտեր:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ ծառերը շականակագույն կամ սպիտակ:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ լույսը նոր է բացվում:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե մի բանը շատ ուզես մի օր ամպայման կունենաս կամ կկարողանաս:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
Նա շատ ձգտումով խեցգետին էր:

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
Նա տարբերվում էր ձգտումով

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Քանի որ նա առաջ-առաջ էր քայլում, իսկ մնացած բոլոր ետ-ետ:

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
Նա ուներ ձգտում, որը չունեին մնացածները:

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Որ երբեք չպետքե հանձնվել

Оставьте комментарий