Рубрика: 2020-2021 ուստարի, Մայրենի

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն» Ե.Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ Գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:

    Սիրտ, Կրակ, վարդ, շուրթ, փողոց, բոց, Գարուն:
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական

    Մաքուր սիրտ, տաք կրակ, Շքեղ վարդ, Փափուկ շուրթ, Անհարթ փողոց, Փայլուն բոց, Կանաչ Գարուն
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»

    Բոլորը դուրս են եկել: Բոլորի սիրտ լցվել են ուրախությունով:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:

    Ես գարնան շունչը զգացի ուզեցի իջնեմ բակ ու խաղամ:
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:

    Ինձ հոգեհարազատ է Ամառը, քանի որ ես շատ եմ սիրում արև, տաք եղանակներ: Ամառը ամեն օր իջնում եմ բակ ու խաղում ընկերներիս հետ:

Оставьте комментарий