Երկկենցաղ գորտը
Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։
Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։
Սրանց մաշկը բարակ է և խոնավ, կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։
Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են: Նրանք ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։
Ինչո՞ւ են գորտերը կոչվում երկկենցաղներ։ Կամ Ինչո՞ւ գորտերը ջրից հեռու չեն գնում։
Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։
Որովհետև գորտի շերեփուկներն ապրում են ջրում
- Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։
Մի անգամ ճամփորդելիս, գետի ափին, խոտերի մեջ ես տեսա գորտ։ Ինձ հետաքրքրեց ինչպիսի տեսակի է այս գորտը։ Ես նրան հետևցի և զարմացա, երբ որ իմացա, որ նա երկկենցաղ գորտ է։
- Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտիր:
1․ Գորտերը կան ամեն ուր, բայց նրանք չկան Կանադայում և Ավստրալիայում։
2․ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։
3․ Սիրտը կազմված է երեք խորշերից՝ երկու նախասրտերից և մեկ փորոքից։
4․ Կան նաև թափանցիկ գորտերը ահա նրանց նկարը
