Տերևի ծնունդը առաջադրանքներ

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևե փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր Անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած ՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքը ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապիկ անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց․
—Մի հուսահատվիր, որդի՜ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
Առաջադրանքներ
- Տեքստից դուրս գրեք 7-րդ նադասությունը և համառոտագրեք: Փչում էր սառնաշունչ քամի։ Փչում էր քամի
- Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն
- Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:
սրտաձև, Նորածին, ամպամած, սառնաշունչ։ Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները: քամի-փոթորիկ, շող-շողք, ցանկանալ-ուզենալ, դյութիչ-գեղեցիկ