Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեխճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կսկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Դուրս հանիր անցանոթ բառերը

Զմրուխտ-վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:

Զարթոնք-Զարթնելը

Փարթանալ-Լավ աճած՝ զարգացած, առատ ճյուղերով՝ ոստերով ու սաղարթախիտ (բույսերի մասին):

Աղբյուր, Գետ,Լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Рубрика: Uncategorized

Ամանորյա խաչբառ

Թվերը գրելու հնամենի եղանակը

Թվերի   գրառումը     հայերենի    այբուբենի   տառերով․

Թվերի   գրառումը     հայերենի    այբուբենի   տառերով․

Օգտվելով   այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը:

Խաչբառ

Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի տառերով:

Հորիզոնական

  • Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 5 թվանշանը: 500-ով Շ
  • Գտեք ամենափոքր զույգ երկնիշ թվի  և 40-ի արտադրյալը։ 10×40=400=Ն
  • Գտեք ամենամեծ եռանիշ թիվից 399-ով փոքր թիվ։999-399=600 Ո
  • Եթե Դավիթի մտապահած թվից հանեք 200, ստացած թիվը փոքրացնեք 2 անգամ կաստանաք 2400×2=4800 4800+200=5000 Ր
  • Գտեք 2800 և 40 թվերի քանորդը։2800:40=70 Հ
  • Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը։1 Ա
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի եռապատիկը։ 1000×3=3000 Վ
  • Ո՞ր թիվն է մտապահել  Արամը, եթե նրա մտապահած թվի և  256-ի տարբերությունը 344 է։ 344+256=600 Ո
  • Գտի՛ր այն թիվը, որը 24-ի բաժանելիս ստացվում է 208  և 8 մնացորդ։  208×24=5000Ր

Ուղղաձիգ 1․

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 0
  • Ո՞ր  թիվն է մտապահել  Սարգիսը, եթե         640-ի և նրա մտապահած թվի տարբերությունը 440 է։ 440+640=1080
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։1000-999=1
  • Ն
  • Ո՞ր  թիվն է մտապահել Նարեկը, եթե  նրա   մտապահած  թվի կրկնապատիկի և 30-ի քանորդը  40 է։ 30+40=70 70:2=35
  • Որքանո՞վ է 235 և 65 թվերի գումարը փոքր 5300-ից։ 235+65=300 5300-300=5000

Ուղղաձիգ 2․

  • Ո՞ր  թիվն է մտապահել Աննան, եթե  նրա  մտապահած թվի և 1250-ի տարբերությունը 750 է։ 750+125=875
  • Գտի՛ր այն թիվը, որը  7-ի բաժանելիս ստացվում է 85  և 5 մնացորդ։

85×7=600

  • Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի եռապատիկի տարբերությունը։ 10.000×3=30.000 1000×3=3000
  • Ր
  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։ 2

Ուղղաձիգ  3․

  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի հնգապատիկը։10×5=50
  • Ո՞րն է 240000 և 600 թվերի քանորդը։240000:600=40
  • Ո
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 7 թվանշանը։ 7000
  • Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը։100×4=400
  • Ո՞րն է  960  և 240 թվերի քանորդը։

960:240=4

       
      
      
ՇՆՈՐՀԱՎՈՐ
       
       
       
Рубрика: Մայրենի

Մայրեննի գիրք տետր

Էջ 34

Այլ բառով կամ բառերով փորձի՛ր բացատրել.

Ցրտերն ընկել-մրսել
Ջարդ ու փշուր անել-Ծեծել
Չափից դուրս-ահավոր ձևի
Սիրտը վախ ընկնել-վախենալ
Ճանապարհ ընկնել-գնալ
Վնաս չունի-անվնաս
Ձայն-ծպտուն չհան-կամաց ձայն

Էջ 35

Պատմությունն ընդարձակիր՝
նախադասություններն ընդարձակելով և նոր
նախադասություններ ավելացնելով:

Մի վախկոտ որսորդ արքա առյուծի հետք էր փնտրում դողալով։ Նա փայտահատին քաջ քաջ հարցրեց, թե
չի՞ տեսել արքա առյուծի հետքը կամ որջը։ Փայտահատը պատասխանեց. Ես քեզ հենց իրեն՝ արքա առյուծին ցույց կտամ։
Վախկոտ Որսորդը վախից գունատվեց և ատամները անյնքան բարձր սկսեց չխկչխկացնելով շշնջաց.
-Չէ, ինձ միայն հետքն է պետք, ոչ թե արքա առյուծը։

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կկվի
մասին հետաքրքիր պատմություն կկարդաս:

  1. Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում:
  2. Կկուն բույն չի հյուսում:
  3. Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:
  4. Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես
    սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը:
  5. Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր
    ձագուկին:
  6. Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի:
  7. Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում:

Կկուն բույն չի հյուսում: Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր
ձագուկին: Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում: Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես
սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը: Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում: Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի: Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:

Էջ 36

Բարձրաձայն կարդա՛ և հարցերին
պատասխանի՛ր.

Փոքրիկ, հաչան շունը կծում է:
Ինչպիսի՞ շունն է կծում: Հաչան :


Փոքրիկ, հաչան շունը կծո՞ւմ է:
Ինչպիսի՞ շունն է կծում: Հաչան :

Մեկ բառով գրիր.

Ոչ այնքան հաստ-հաստավուն
Ոչ այնքան դեղին-դեղնավուն
Ոչ այնքան կարմիր -կարմրավուն
Ոչ այնքան կապույտ- կապտավուն
Ոչ այնքան կանաչ-կանաչավուն
Ոչ այնքան սպիտակ-սպիտակավուն
Ի՞նչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրիր՝ ավուն
Մասնիկը ցույց է տալիս Ոչ այնքան լինելը:

Рубрика: Մաթեմատիկա, Նախագիծ

Իմ ընկերների կազմած խնդիրնեը

Գևորգ Աբրահամյան

Գևորգը 9 տարեկան է, իսկ մայրիկը մեծ է նրանից 26 տարով, 3 տաիր առաջ Գևորգը քանի տարով էր փոքր մայրիկից: 9+26=35 35-3=32 9-3=6 32-6=26

Արփի Փիրումյան

Արփին 9 տարեկան է, իսկ հայրիկը մեծ է նրանից 4 անգամ: Հինգ տարի հետո հայրիկը քանի տարով մեծ կլինի Արփից: 9×4=36 36+5=41 9+5=14 41-14=27

Բորիս Բալայան

Բորիսը 9տ է, քույրիկը մեծ է 3 տարով, 2 տարի հետո բորիսը քանի տարով փոքր կլինի քույրիկից: 9+3=12 12+2=14 9+2=11 14-11=3

Իմ ընտանիքի տարիքների հետ վերաբերյալ խնդիրներ

  1. Մհերի Մայրիկը 33 տարեկան է և մեծ է Մհերից 24 տարով։ Քանի՞ տարեկան է Մհերը։ 33-24=9
  2. Մհերի Հայրիկը մեծ է նրանից 28 տարով և 33 տարով մեծ է Մհերի փոքր եղբորից։ Քանի՞տարեկան է Մհերի հայրիկը և նրա փոքր եղբայրը եթե հայտին է, որ Մհեր 9 տարեկան է։ 9+28=37 37-33=4 Հայրիկը37 եղբայրը4
  3. Մհերի Տատիկը մեծ է նրանից 57 տարով, իսկ Մհերը 9 տարեկան է, 10 տարի հետո Մհերի տատիկը քանի տարով մեծ կլինի Մհերից։ 9+57=66 66+10=76 9+10=19 76-19=57

Рубрика: Մաթեմատիկա

Տարիք վերաբերյալ խնդիրներ Մաս 2

1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի: 5+30=35 5+11=16 35+11=46 46-16=30
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի: 30-25=5 5+6=11 30+6=36 36-11=25
3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։ 5×8=40 40-2=38 5-2=3 38-3=35
4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։ 80:8=10 80+3=83 10+3=13 83-13=70
5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3   անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞  տարեկան է արքայադուստրը։ 36:3=12 12:4=3
6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի   հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։20×3=60 60+5=65 20+5=25 65-25=40

Рубрика: Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Փշատերև ծառի առաջադրանքները

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը: խորհդավոր-մարդկանց խորուրդ բերող մարդ, բացատում-Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ ,բուրմունքով-Բույր, հոտ, զգեստները-հագուստ, սոսափում-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ, պարծենում-Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների ևն գիտակցությամբ իրեն բավարարված զգալ, պարծանքով տոգորվել, պարծանք զգալ, դալար-Կանաչով պատված՝ ծածկված, շքեղ-Հարդարանքի՝ կահավորանքի՝ զարդարանքի պերճությամբ կամ նյութերի՝ իրերի ևն թանկարժեքությամբ աչքի ընկնող, պերճ, փառահեղ: Շքեղ կահավորություն՝ հագուստ, բվին-բուին:
  2. Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով: փշատերև-փշոտ, ընկերություն-ընկեր, տերևակալում-տերև, ծաղկաթերթերով-ծաղիկ, մերկացան-մերկացած, սնկեր-սունկ:
  3. Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:
Рубрика: Մայրենի

Է-Ե ուղղագրություն

  1. Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

2․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ: