Рубрика: Մաթեմատիկա

Տարիք վերաբերյալ խնդիրներ Մաս 2

1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի: 5+30=35 5+11=16 35+11=46 46-16=30
2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի: 30-25=5 5+6=11 30+6=36 36-11=25
3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։ 5×8=40 40-2=38 5-2=3 38-3=35
4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։ 80:8=10 80+3=83 10+3=13 83-13=70
5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3   անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞  տարեկան է արքայադուստրը։ 36:3=12 12:4=3
6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի   հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։20×3=60 60+5=65 20+5=25 65-25=40

Оставьте комментарий