Հայ ժողովրդի բնօրրանը` Հայկական լեռնաշխարհը սարահարթերի, լեռների մի ամբողջություն է: Այն ավելի բարձրադիր է, քան հարևան Իրանը և Փոքրասիական երկրները: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիս լեռն է (5156 մ): Հայաստանի նշանավոր լեռնագագաթներն են` Սիփանը, Արագածը/4090/, Փոքր Մասիսը, Կապուտջուղը, Բյուրակնը և այլն:
Արարատ լեռից սկսվող Հայկական պար լեռնաշղթան ձգվում է մինչև Արևմտյան Եփրատ գետը, Հայաստանի տարածքը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի: Հյուսիսային լեռներից սկիզբ են առնում մի շարք գետեր` Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Քուռը, Ճորոխը: Մեծ նշանակություն են ունեցել առավել խոշոր լճեր – Վանա, Սևան և Ուրմիա լճերը, որոնք նավարկելի են: Երկրի տնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունեին Արարատյան, Մուշի, Երզնկայի, Խարբերդի, Շիրակի դաշտերը: Հայկական լեռնաշխարհի կլիման ցամաքային է, որոշ շրջաններում բարեխառն: Հայկական լեռնաշխարհն ընդգրկում էր Մեծ Հայք և Փոքր Հայք կազմավորումները (310.000 կմ2 և 69.000 կմ2): Հայաստանի տարածքը հարուստ է եղել մետաղահանքերով:
Հայկական լեռնաշխար: 1 комментарий