Рубрика: Հայրենագիտություն, Պատմություն, Ընթերցանություն

Երևանի ամենահին լիճը՝ Վարդավառի լիճը

Շատերը չգիտեն Երևանում գտնվող հնագույն Վարդավառի լճի մասին: Մինչդեռ լիճը մեր մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերից մեկն է, ունի հնագույն պատմություն, որ առնչվում է արքաներին: Վարդավառի լիճը  նախկինում ունեցել է Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ անվանումը: Այն արհեստական լճակ է, որ գոյություն ունի Արգիշտի Ա-ի ժամանակներից:  

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։

Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքը, որը անվանափոխվել է Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)։

2011 թ. հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում:

Լճում հողմասահքի սիրահարները զբաղվում են այդ մարզաձևով: 

Рубрика: Հայրենագիտություն, Պատմություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Հայկական լեռնաշխար

Հայ ժողովրդի բնօրրանը` Հայկական լեռնաշխարհը սարահարթերի, լեռների մի ամբողջություն է: Այն ավելի բարձրադիր է, քան հարևան Իրանը և Փոքրասիական երկրները:  Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիս լեռն է (5156 մ): Հայաստանի նշանավոր լեռնագագաթներն են` Սիփանը, Արագածը/4090/, Փոքր Մասիսը, Կապուտջուղը, Բյուրակնը և այլն:

Արարատ լեռից սկսվող Հայկական պար լեռնաշղթան ձգվում է մինչև Արևմտյան Եփրատ գետը, Հայաստանի տարածքը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի: Հյուսիսային լեռներից սկիզբ են առնում մի շարք գետեր` Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Քուռը, Ճորոխը: Մեծ նշանակություն են ունեցել առավել խոշոր լճեր – Վանա, Սևան և Ուրմիա լճերը, որոնք նավարկելի են: Երկրի տնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունեին Արարատյան, Մուշի, Երզնկայի, Խարբերդի, Շիրակի դաշտերը: Հայկական լեռնաշխարհի կլիման ցամաքային է, որոշ շրջաններում բարեխառն: Հայկական լեռնաշխարհն ընդգրկում էր Մեծ Հայք և Փոքր Հայք կազմավորումները  (310.000 կմ2 և 69.000 կմ2): Հայաստանի տարածքը հարուստ է եղել մետաղահանքերով:

Рубрика: Մաթեմատիկա

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի: 8+5=13 33+5=38 38-33=5 25 տարով
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի: 32-20=12 32+6=8 12+6=18 20 տարով
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի: 5×7=45 45+5=50 5+5=10 50-10=40 40 տարով
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։ 70:7=10 10+5=15 70+5=75 75-16=60 60 տարով
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։ 30-5=25 25+4=29 5+4=9 9+29=38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։ 10+2=12 8+2=10 12+10=22
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։ 60+3=63 6+3=9 63+9=72
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։ 9+25=34 34+3=37 37-25=12
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։8-3=5 25+5=30 30+4=34 34+5=39 8+5=13 39-13=26
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես: 35+5=40 40:5=8
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։ 7:7=1 7+3=10 1+3=4 10+4=14

Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։