Рубрика: Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Էմիլը Լյոնբերգյաից

Էմիլը Լյոնբերգայից գրքի հեղինակն է Աստրիդ Լինդգրենը: Սկսեմ պատմել Էմիլի մասին: Էմիլը շատ չարաճճի տղա էր, նա միշտ հասնում էր իր ուզածին և ոչ ոքի չէր լսում: Էմիլն ուներ կլորիկ, կապույտ աչքեր, թմբլիկ, կարմիր երես և գանգուր, բաց շեկ մազեր: Ընտանիքի անդամներն էին հայրիկը, մայրիկը և փոքրիկ քուրիկը՝ Իդա անունով: Էմիլը հինգ տարեկան էր, բայց ցլի պես ուժեղ ու շատ ճարպիկ էր: Էմիլն ուներ նաև կապույտ գլխարկ, նա այնքան շատ էր սիրում այդ գլխարկը, որ իր գլխից չէր հանում, այո նույնիսկ քնելուց: Երբ որ Էմիլը քնում էր, նրա մայրիկը վերցնում էր նրա գլխարկը և տանում,իսկ Էմիլը գոռում էր՝<<Գդակս տու>> : Էմիլի մայրիկը չէր կարծում, որ արժե գլխարկով քնել, բայց Էմիլն այնպես էր գոռում, որ մայրիկը ստիպված տալիս էր նրա գլխարկը: Մի ծիծաղելու պատմություն պատմեմ գրքից: Էմիլը շատ էր սիրում մսով ապուր և միշտ չմփչմփացնելով էր ուտում այդ ապուրը:Մի անգամ նրա մայրիկն ասաց՝

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ