Рубрика: Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Էմիլը Լյոնբերգյաից

Էմիլը Լյոնբերգայից գրքի հեղինակն է Աստրիդ Լինդգրենը: Սկսեմ պատմել Էմիլի մասին: Էմիլը շատ չարաճճի տղա էր, նա միշտ հասնում էր իր ուզածին և ոչ ոքի չէր լսում: Էմիլն ուներ կլորիկ, կապույտ աչքեր, թմբլիկ, կարմիր երես և գանգուր, բաց շեկ մազեր: Ընտանիքի անդամներն էին հայրիկը, մայրիկը և փոքրիկ քուրիկը՝ Իդա անունով: Էմիլը հինգ տարեկան էր, բայց ցլի պես ուժեղ ու շատ ճարպիկ էր: Էմիլն ուներ նաև կապույտ գլխարկ, նա այնքան շատ էր սիրում այդ գլխարկը, որ իր գլխից չէր հանում, այո նույնիսկ քնելուց: Երբ որ Էմիլը քնում էր, նրա մայրիկը վերցնում էր նրա գլխարկը և տանում,իսկ Էմիլը գոռում էր՝<<Գդակս տու>> : Էմիլի մայրիկը չէր կարծում, որ արժե գլխարկով քնել, բայց Էմիլն այնպես էր գոռում, որ մայրիկը ստիպված տալիս էր նրա գլխարկը: Մի ծիծաղելու պատմություն պատմեմ գրքից: Էմիլը շատ էր սիրում մսով ապուր և միշտ չմփչմփացնելով էր ուտում այդ ապուրը:Մի անգամ նրա մայրիկն ասաց՝

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Իմ կարդացած գրքերը

Հայերեն

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Փու Արջուկը»

Հովհաննես Թումանյան «Սուտլիկ որսկանը»

«Սասնա Տուն» , 

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը»,

Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթեր Փեն»

Ռադյարդ Քիփլինգ. «Թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր», «Թե ինչպես վերփոխվեց կետի կոկորդը», «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Հայ ժողովրդական հեքիաթներ «Իմաստուն տղան», «Ով ինչ անի իրեն կանի», «Աշխատասեր հարսը»

Մանկական աստվածաշունչ

Աստրիդ Լինդգրեն«Էմիլը Լյոնբերգյացի»

Ռուսերեն

В. Осеева «Печенье»,«Пёрышко»

Кукушка

Անգլերեն

«Just like mine», «Goldilocks and the big mess»