Արփա գետը հոսում է Վայոց ձորի մարզում և Նախիջևանի տարածքում: Արփան Արաքս գետի ձախ վտակն է: Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից ՝ 3200 մ բարձրությունից: Ջերմուկ քաղաքից թեքվում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտերով: Երկարություն 128 կմ է,սնումը հիմնականում ձնաանձրևային է (այսինքն իր ջուրն ավելանում է անձրևաջրերից և ձյան հալված ջրերից ) : Ունի մեծ ու փոքր առուներ, որոնք օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի հանրապետության տարածքում: 1981 թվին կարուցվել է Արփա-Սևան ջրատարը, որի մոտ կառուցվել է Կեչուտի ջրամբար թունելը:
