Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն — ապրիլի 19 (մայիսի 2), 1900, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ։

Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:
Հովաննես Այվազովսկի: 1 комментарий