Լինում է չի լինում , մի շատ հետաքրքիր նապաստակ է լինում։ Այս նապաստակը շատ էր սիրում բոլորին նվերներ անել և ուրախացնել։ Եվ այսպես մի անգամ ,երբ ձյունը հալվեց , արևը ելավ սկսեց շողալ ,գարունն իր թևերը փռեց աշխարհի վրա, մեր նապաստակը ուզեց նույն պես ինչոր լավ բան անել բոլորի համար։ Պատրաստեց ձվիկներ, ներկեց դրանք, գեղեցիկ նկարներ նկարեց, և մեջը դրեց խաղալիքներ։ Առավոտ շուտ ,երբ դեռ բոլորը քնած էին, նա տարավ անտառով մեկ գաղտնի դրեց կենդանիների բների դիմացը։ Հետո մնացած ձվերը տարավ դրեց մարդկանց դռների արջև։
Եվ պատկերացրեք , թե ինչ հրաշք կատարվեց, երբ բոլորն արթնացան և գտան գույնզգույն ձվերը։
Եվ ամեն տարի գարնան այս օրը նապաստակը ձու է սարքում և բոլորին հրաշք նվիրում։