Рубрика: Մայրենի, Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Գրադարանում (մաս երկրորդ)

Վիլյամ Սարոյան

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։

Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

1․Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Գրադարանավարուհին ծեր կին էր, նա կանոների չեր հետևում, քանի որ գրադարանում պետք է խոսել շշուկով, իսկ նա բարձրաձայն էր խոսում։  Նաև մի փոքր հետաքրքրասեր էր։

2․Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Կարդալու և նոր բաներ սովորելու, կրթվելու, ինչպես նաև գեղեցիկ նկարներ նայելու համար։

3․Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Կարդար ամենա կարևոր բաներից մեկն է։ Որովհետև եթե կարդալ չիմանաս քեզ կարող են բոլորը խաբել, կարող ես հայտնվել ծիծաղելի դրության մեջ։

4․Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:

Ալան Ալեքսանդր Միլն<< Վինի Փու Արջուկը>> , <<Սասնա Տուն>> ,  Անտուան դը Սենտ-Էքզյուպերի <<Փոքրիկ Իշխանը>>, Ջեյմս Մեթյու Բարրի <<Փիթեր Փեն>>,

5․Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

6․Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Փիթեր Փեն, Վինի Փու, Իմաստուն տղան <<Հայ ժողովրդական հեքիաթ>>

Оставьте комментарий