Рубрика: Մայրենի, Ուսումնական գարուն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Փիթր Փեն

Ջեյմս Մեթյու Բարրի

Ես կարդում եմ Ջեյմս Մեթյու Բարրիի <<Փիթր Փեն>> գիրքը։ Ես մի քանի օր առաջ եմ սկսել կարդալ, դեռ չեմ վերջացրել, բայց հասել եմ գլուխ 6-րդ։ Անչափ հետաքրքիր գիրք է։ Գրքի գլխավոր հերոսն է Փիթր Փենը։

Գրքի մյուս հերոսներն են՝ Վենդին, Մայքլը, Ջոնը, նրանց ծնողները՝ միսիս Դարլինգը և պարոն Դարլինգը, ինչպես նաև Նանա անունով շուն դայակը։ Կարևոր հերոս է նաև Բոժոժիկ անունով փերի, ով ատում էր Վենդիին քանի որ խանդում էր Փիթրին։ Փիթր Փենի թշնամի՝ Նավապետ Կեռը։ Նավապետը ստացել էր Կեռ մականունը , քանի որ Փիթրը զրկել էր նրան աջ դաստակից և գցել էր կոկորդիլոսի բերանը։ Այդ օրվանից կոկորդիլոսը հետևում է Կեռին, որ ուտի նրա մնացած մարմինը։ Կեռը շատ էր վախենում այդ կոկորդիլոսից, այդ կոկորդիլոսը բացի Կեռի դաստակից կերել էր նաև մի հատ ժամացույց, երբ կոկորդիլոսը մոտենում է Կեռին նա լսում է ժամացույցի ձայնը և հասցնում է փախնել նրանից։ Կեռը իր դաստակի տեղը դրել էր սուր երկաթե կեռ, բոլորը սարսափում էին նրա կեռից․․․

Оставьте комментарий