Рубрика: Մայրենի, Նախագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան նախագծեր

Ղազարոս Աղայան հիշողություն

Մեկ անգամ էր նա բույն շինել 
Եվ շատ անգամ կարկատել, 
Բայց այս անգամ վերադարձին 
Բույնն ավերակ էր գտել: 
Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Նա հիշում էր անցած տարին 
Իր սնուցած ձագերին, 
Որոնց ճամփին հափշտակեց 
Արյունարբու թշնամին: 

Բայց նա կրկին բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 

Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում:

  1. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Նա տխուր էր և աշխատասեր։

  • Տրված բառերի իմաստով մոտ բառերը գտի՛ր:
    Օրինակ՝ կպցնել-ամրացնել

շինում էր -կառուցել

ավերակ – քանդված, քարուքանդ
սնուցած — կերակրած
հափշտակեց — գողացավ
կրկին — էլի

  • Շարունակի՛ր. ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում:
Ծիծեռնակը  երգում էր
Ծիծեռնակը հիշում էր իր ձագերին
Ծիծեռնակը հիշում էր անցած տարին։

  • Քո կարծիքով բանաստեղծությունն ի՞նչ տրամադրություն ունի: Ի՞նչ գույներով կարտահայտես այդ տրամադրությունը:

Բանաստեղծությունն ունի տխուր տրամադրություն և մռայլ։

Оставьте комментарий