
Ծիծեռնակները համարվում են գարնան ավետաբեր թռչուներ։ Ծիծեռնակները դասվում են ճնճղուկների ընտանիքին։ Մեզ հայտնի է 179 տեսկ, իսկ Հայաստանում կա 5 տեսակ
գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ծիծեռնակները ունեն յուրահատուկ կառուցվացք, որը բնորոշ է միայն իրենց։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Միայն ծիծեռնակներն են, որ կարող են օդում միջատներ որսալ և ուտել, անգամ ջուրը կարող են ճախրելուց խմել։ Ահա այս պատճառով նրանք անտառներում չեն ապրում ՝ իրենց պետք է լայն տարածք թռչելու համար։ Ասում են ծիծեռնակը բույն է հյուսում միայն այն տան տանիքի տակ, որտեղ բարի մարդիկ են ապրում ։