Рубрика: Հորինուկ, Մայրենի

Մեծ Լոլիկը և նրա ընկերները

Լինում է չի լինում մի Մեծ Լոլիկ է լինում։ Մի օր նա որոշում է բարձրանալ սար։ Լոլիկը վախենում էր մենակով բարձրանալ սար, դրա համար նա կանչեց իր ընկերներին՝ Ուժեղ Լոլիկին, Բարձրահասակ Վարունգին, Փոքրիկ Լոլիկին և Թույլիկ Վարունգին։ Նրանք նստեցին Ուժեղ Լոլիկի մեծ մեքենայի մեջ և գնացին։ Նրանք հասան սարի մոտ և սկսեցին բարձրանալ։ Որոշ ժամանակ անց նրանք բարձրացան սարի կեսը։Մեծ Լոլիկը հոգնեց և ասաց․

—Ընկերնե՛ր, եկեք հանգստանանք և հետո շարունակենք մեր ճանապարհը։

Ուժեղ Լոլիկը զարմացավ, որ Մեծ Լոլիկը հոգնել է և ասում է․

_Մեծ Լոլիկ, դու իրոք հոգնել ես։

_Այո, շատ եմ հոգնել, վաղը կշարունակենք ճանապարհը։

Հաջորդ օրը նրանք շարունակեցին իրենց ճանապարհը։ Երկար-երկար քայլեցին հանկարծ Փոքր Լոլիկը տեսավ մեծ արծիվ, վախից թաքնվեց Մեծ Լոլիկի ոտքերի արանքում և գոռաց․

_Արծիվը, արծիվը, նա ուզում է մեզ տանի։

_Մի՛ վախեցեք, ես կշփոթեցնեմ նրան։ Եվ այդ պահին Ուժեղ Լոլկը այնպես գոռաց, որ արծիվը վախից ընկավ գետին։ Մի քանի օրից նրանք հասան սարի գագաթին, իսկ Մեծ Լոլիկն ուրախությունից բացականչեց:

Оставьте комментарий