Հունվարի 16-ին մեր դասարանը ուղևորվեց Կոտայքի մարզի Զառ գյուղ։ Մեզ ուղեկցում էին ՝ մեր երկարօրյայի ուսուսչուհին ընկեր Աստղիկը, ընկեր Միքայելը։ Առաջինը այցելեցինք «Ժորա Սարգսյանի » անվան միջնակարգ դպրոց։ Հանդիպեցինք գյուղի 3-րդ դասարանցիներին։ Մի փոքր երգեցինք, դուրս եկանք ձնագնդիկ խաղացինք և շարժվեցինք դեպի Սևաբերդ։

Սևաբերդը շատ ձյունոտ էր ու ցուրտ։ Իսկական դահուկ քշելու վայր էր։ Բարձրացանք սար և սահնակով սկսեցինք սահել։Շատ ուրախ օր ունեցանք չնայած որ ոտքից գլուխ ջուր էինք եղել։
