Рубрика: Հորինուկ, Մայրենի

Զույգ գայլերը

Կային, չկային,  մի զույգ գայլեր կային։ Այդ գայլերը շատ նման էին իրար և նրանց չէին տարբերում: Մեկը անխելք էր, մյուսը՝ շատ խելացի և ուներ աշխատանք։ Մի օր Խելացի Գայլը հիվանդանում է, Անխելք Գայլը որոշում է, որ իր եղբոր տեղը պետք է գնա աշխատանքի, որ իրեն գովեն։ Անխելք Գայլը շատ չարամիտ էր և որոշել էր ոչ միայն եղբոր աշխատանքին գնալ, այլ եղբորը աշխատանքից հանել: Անխելքը ցանկանում էր ընդունվել աշխատանքի ու դառնար խելացի, իսկ եղբայրը դառնար՝ անխելք։ Նա գնաց աշխատանքի, շատ վատ էր աշխատում, դրա համար էլ նրան հանեցին։ Հաջորդ օրը խելացի գայլը գնաց աշխատանքի և նրան ասացին.

—Բարև անխելք գայլ, մենք քեզ աշխատանքից դուրս էինք հանել ինչո՞ւ ես վերադարձել։

Խելացի Գայլն ասաց.

—Ե՞րբ եք դուրս հանել։

—Երեկ, շատ վատ և անպատասխանատու եք պահել։

Խելացի Գայլը պատասխանում է.

—Բայց ես երեկ հիվանդ էի, ո՞նց եմ եկել, կարող է իմ եղբայրն է եկել իմ փոխարեն, նա շատ չարամիտ է։ Երբ նրանք իմացան դրա մասին, զարմացած նայեցին միմյանց: Իսկ Անխելք Գայլը պատժվեց, քանի որ մնաց անաշխատանք:

 

Оставьте комментарий