Рубрика: Մայրենի

Բարև ձմեռ

Բարև ձմեռ, արդեն դու եկել ես։

Սպասում եմ, սպասում, քեզ շատ-շատ,

Բայց դու չես գալիս, սիրելի ձյուն։

Մարդիկ Հավաքվել են իրար գլխի և անչափ սպասում են քեզ, ձյուն, իսկ ես նստած տանը, նայում եմ, թե դու ե՞րբ կգաս։ Ամբողջ օրը արթնանալիս նայում եմ, թե դու արդյո՞ք եկել ես, բայց դու չկաս: ինչո՞ւ չես գալիս, ձյո՛ւն, ձմեռը եկավ, բայց դու չես եկել։ Կարծես, ոչ թե ձմեռ է, այլ գարուն, ձյան հետք Հայաստանի ոչ մի անկյունում չկա։ Ես քեզ շատ սպասել եմ, բայց ոնց, որ անիմաստ եմ սպասել։ Եղանակը տաք է, ոչ մի անկյունում ձյուն չկա։