Լինում է չի լինում, մի շնիկ է լինում։ Այդ շնիկը ոչ թե սովորական էր, այլ ճամփորդող։ Մի օր նա որոշում է անտառի հետևի սարը բարձրանալ։ Անտառով անցնելիս նա հանդիպում է մի կապիկի, որը ծառի վրա ուտում էր բանանաններ։ Շնիկն ասում է`
—Ա՛յ կապիկ ախպեր, ուզում ես ինձ հետ բարձրանալ սարը։
Կապիկը մտածում է և պատասխանում.
—Դե լավ, կգամ։
Նրանք շարունակեցին ճանապարհը միասին։ Հանկարծ նկատեցին, որ ճանապարհը փակված է քարերով։ Նրանք նայեցին վերև և տեսան մի հսկա արջ։ Շնիկն ասաց արջին.
—Արջ ախպեր, ուզո՞ւմ ես միասին սար բարձրանաք, և ուրախ կլինի և հաճելի ։
Արջը ուրախացավ և ասաց.
—Իհարկե կուզեմ,-պատասխանեց արջը,- ինձ էլ է հետաքրքիր, թե ի՞նչ կա վերևում։ Ապա արջը ազատեց ճանապարհը քարերից և նրանք միասին բարձրացան։