Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն

1․Ճամփորդություն

Մենք այս տարի գնացել ենք Արզական գյուղ և հաղթահարել ենք բարձունքը  Արզական գյուղի ճամփորդությունից հետո գնացինք Ջրվեժ արգելոց։ Այնտեղ շատ գեղեցիկ աշուն տեսանք՝ Իմ ճամփորդությունը Ջրվեժի արգելոց: Դեկտեմբերին գնացել ենք Ամանորյա թատրոն դիտելու՝ <<Էլֆերի դպրոցը>>

2․Մայրենի

Մենք կարդացել ենք հայ ժողովորդկան հեքիաթներ, բանաստեղծություներ և այլ բաներ։Գրել ենք շատ-շատ հորինուկներ ու շատ ընթեցանություն ենք արել օրինակ սա իմ հորինուկներն են՝ Ճամփորդող շնիկը, Բալզաթցիների արկածնեը, Անխելք Արքայանարինջը, Մոլորված տերևը, Հսկա գազարը, Զույգ գայլերը, ընդամենը ունեմ վեց հորինուկ, ոչ ավել։ Այսօր ուզում եմ նոր հորինուկ գրել։

3․Մաթեմատիկա

Մաթեմատիկայից անցել ենք եռանիշ ու քառանիշ թվեր, բայց քառանիշներից այդքան էլ լավ չեմ, բայց միևնույն է, կարողանում եմ։ Մասնակցել եմ ֆլեշմոբերին: Շատ եմ սիրում բանավոր մաթեմատիկա: Պատրաստել ենք ամանորյա խաղալիքներ և կատարել ենք չափումներ: 

4․Մարմնակրթություն

Ես սիրում եմ սպորտով և լողով զբաղվել։ Մեր հեծանվավարությունը դիտե՛ք, այստեղ: Սիրում եմ ֆուտբոլ, վալեյբոլ, բասկետբոլ, բռնոցի և այլ խաղեր։ Սիրում եմ վազել, մարզվել, փորի պրես անել, գլուխկոնձի անել և թռչկոտել։ Շատ սպորտլանդիա ենք արել:

5․Երգ

Մենք սովորել ենք երգերից Զար զնգը, Տոնածառ ջան, Հաղչա-հուղչա, Փաթ-փաթ փաթիլներ, Պատրաստել ենք նորտարվա հանդես, և այլ երգեր։Ես այդքան էլ չեմ սիրում երգել, բայց պարել սիրում եմ։

Рубрика: Հորինուկ, Մայրենի

Զույգ գայլերը

Կային, չկային,  մի զույգ գայլեր կային։ Այդ գայլերը շատ նման էին իրար և նրանց չէին տարբերում: Մեկը անխելք էր, մյուսը՝ շատ խելացի և ուներ աշխատանք։ Մի օր Խելացի Գայլը հիվանդանում է, Անխելք Գայլը որոշում է, որ իր եղբոր տեղը պետք է գնա աշխատանքի, որ իրեն գովեն։ Անխելք Գայլը շատ չարամիտ էր և որոշել էր ոչ միայն եղբոր աշխատանքին գնալ, այլ եղբորը աշխատանքից հանել: Անխելքը ցանկանում էր ընդունվել աշխատանքի ու դառնար խելացի, իսկ եղբայրը դառնար՝ անխելք։ Նա գնաց աշխատանքի, շատ վատ էր աշխատում, դրա համար էլ նրան հանեցին։ Հաջորդ օրը խելացի գայլը գնաց աշխատանքի և նրան ասացին.

—Բարև անխելք գայլ, մենք քեզ աշխատանքից դուրս էինք հանել ինչո՞ւ ես վերադարձել։

Խելացի Գայլն ասաց.

—Ե՞րբ եք դուրս հանել։

—Երեկ, շատ վատ և անպատասխանատու եք պահել։

Խելացի Գայլը պատասխանում է.

—Բայց ես երեկ հիվանդ էի, ո՞նց եմ եկել, կարող է իմ եղբայրն է եկել իմ փոխարեն, նա շատ չարամիտ է։ Երբ նրանք իմացան դրա մասին, զարմացած նայեցին միմյանց: Իսկ Անխելք Գայլը պատժվեց, քանի որ մնաց անաշխատանք:

 

Рубрика: Մայրենի, Իմ Ամանորը

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարի լույս, սիրելի Ձմեռ Պապիկ։ Ես Մհեր Բարսեղյանն եմ, ես բարձրահասակ եմ և սիրուն։ Իմ կարծիքով, ես ամբողջ տարի ինձ խելոք եմ պահել: Այս տարին իմ համար շատ լավն էր, քանի որ մայրիկս շատ լավ ծնունդ է կազմակերպել։ Ու մեկ էլ շատ եմ սիրում, որ դու գալիս ես մեզ հյուր, նվերները պահում ես իմ պահարանում և նամակ ես տալիս։ Այս տարի ես քեզանից ուզում եմ լեգո և հոթ վիլս, իսկ եթե հոթ վիլս ու լեգո չբերես, կարող ես իրական կիթառ բերել։ Ես միևնույն է, քեզանից շատ շնորհակալ կլինեմ։

Рубрика: Մայրենի

Բարև ձմեռ

Բարև ձմեռ, արդեն դու եկել ես։

Սպասում եմ, սպասում, քեզ շատ-շատ,

Բայց դու չես գալիս, սիրելի ձյուն։

Մարդիկ Հավաքվել են իրար գլխի և անչափ սպասում են քեզ, ձյուն, իսկ ես նստած տանը, նայում եմ, թե դու ե՞րբ կգաս։ Ամբողջ օրը արթնանալիս նայում եմ, թե դու արդյո՞ք եկել ես, բայց դու չկաս: ինչո՞ւ չես գալիս, ձյո՛ւն, ձմեռը եկավ, բայց դու չես եկել։ Կարծես, ոչ թե ձմեռ է, այլ գարուն, ձյան հետք Հայաստանի ոչ մի անկյունում չկա։ Ես քեզ շատ սպասել եմ, բայց ոնց, որ անիմաստ եմ սպասել։ Եղանակը տաք է, ոչ մի անկյունում ձյուն չկա։

 

Рубрика: Տիեզերք

Տիեզերք

Ըստ Մեծ պայթունի տեսության` տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ տարի առաջ:

Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին ,թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Բայց հիմա մենք գիտենք, որ չնայած Երկիրը մեզ համար շատ կարևոր է ,բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը ` ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:

Աստղերն ինքնալուսարձակվող , ջրածնի ու հելիումի գազային հսկա գնդեր են,որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին հազարավոր աստիճանների: Բացի Երկրից ,Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ Մերկուրի , Վեներա, Մարս, Յուպիտեր , Սատուրն , Ուրան, Նեպտուն: Իսկ Պլուտոնը գաճաճ մոլորոակների դասին է պատկանում:

Որպեսզի Արեգակի լույսը հասնի Երկրին , հարկավոր է 8 րոպեից ավել ժամանակ: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր,հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիների ընթացքում : Այսինքն նայելով երկնքին մենք տեսնում ենք թե դրանք ինչպիսին են եղել շատ ու շատ տարիներ առաջ:

Տիեզերքն այնքան խորն է ու անծայրածիր, որ այն ուսումնասիրելու համար մի ամբողջ կյանքը բավական չէ:

Рубрика: Անգլերեն

English test

What’s this(that)?-It’s a book.

What are these(those)?-They are clocks.

What’s this?

It is a comic book.

What’s this?

It is a key.

What’s that?

It is a coin.
What are these?

They are pencils.

What are these?

They are clocks.

What are those?

They are calendars.

What are those?

They are pictures.

Is this a key chain?

Yes, it is.

Is this a calendar?

Yes, it is.

Is that a lunch box?

No, it isn’t.

Are these calculators?

Yes, they are.

Are those CDs?

No, they aren’t.

III.

Hello! Do  you want steak?

Yes, please .

Do you want pasta?

No, thank you .

Does your mother like pancakes?

Yes, she does .

Does your father like an omelet?

No, he doesn’t.

What do you like ?

I like hot chocolate.

Ճամփորդող շնիկը

Լինում է չի լինում, մի շնիկ է լինում։ Այդ շնիկը ոչ թե սովորական էր, այլ ճամփորդող։ Մի օր նա որոշում է անտառի հետևի սարը բարձրանալ։ Անտառով անցնելիս նա հանդիպում է մի կապիկի, որը ծառի վրա ուտում էր բանանաններ։ Շնիկն ասում է`

—Ա՛յ կապիկ ախպեր, ուզում ես ինձ հետ բարձրանալ սարը։

Կապիկը մտածում է և պատասխանում.

—Դե լավ, կգամ։

Նրանք շարունակեցին ճանապարհը միասին։ Հանկարծ նկատեցին, որ ճանապարհը փակված է քարերով։ Նրանք նայեցին վերև և տեսան մի հսկա արջ։ Շնիկն ասաց արջին.

—Արջ ախպեր, ուզո՞ւմ ես միասին սար բարձրանաք, և ուրախ կլինի և հաճելի ։

Արջը ուրախացավ և ասաց.

—Իհարկե կուզեմ,-պատասխանեց արջը,- ինձ էլ է հետաքրքիր, թե ի՞նչ կա վերևում։ Ապա արջը ազատեց ճանապարհը քարերից և նրանք միասին բարձրացան։