Рубрика: Հորինուկ, Մայրենի

Անխելք Արքայանարինջը

Լինում է չի լինում մի անխելք Արքայանարինջ։ Այս Արքայանարինջը փոխանակ աշխատի և չարչարվի ,ամբողջ օրը քեֆ- ուրախություն էր անում։ Մի օր էլ գնում է իր ընկերոջ տուն։ Ետ գալուց նայում է դիմացի անտառին և մտածում է, որ իր տունն այնտեղ է և գնում է անտառ։ Այնտեղ նա հանդիպում է մի սոված գայլի։ Արքայանարինջը որոշեց գաղտնի հետևել գայլին՝ մտածելով, որ գայլը կգնա դեպի իր տուն ։ Մի քանի ժամ անց գայլն ետ նայեց և տեսավ ախորժելի արքայանարինջին:

—Բարև, ախպեր ի՞նչ ես մոռացել այս անտառում ։

—Ոչինչ, մենակ իմ տուն գնալ եմ ուզում,- պատասխանեց անխելք Արքայանարինջը։

—Քո տունն անտառո՞ւմ է։

— Չեմ հիշում իմ տան տեղը,- պատասխանեց անխելք արքայանարինջը։ Գայլը, երբ լսեց անխելք արքայանարինջի խոսքերը հասկացավ, որ նա անխելք է և հարձակվեց անխելք արքայանարինջի վրա և կերավ նրան։