
Լինում է չի լինում, մի տերև է լինում։ Այդ տերևը իր համար անուշ քնած էր, երբ հանկարծ ուժեղ քամի սկսվեց և նրան ծառից պոկեց, շպրտեց հեռու-հեռու։ Տերևը հենց աչքերը բաց արեց տեսավ, որ պտտվում է երկնքում։ Վախից սկսեց դողալ, լացել, օգնություն խնդրել, բայց նրան ոչ մեկ չէր լսում, իսկ քամին նրան անվերջ պտտում էր ու կարծես խաղ էր անում մոլորված, կարմիր տերևի հետ։ Այսպես մի քանի ժամ երկնքում պտտվելուց հետո, երբ քամին դադարեց տերևը ընկավ ներքև և զգաց, որ ինչ-որ փշոտ բանի վրա է: Մեկ էլ գլուխը թեքեց և տեսավ, որ ոզնու վրա է: Տերևը ուրախացավ և ոզնուն խնդրեց, որ իրեն տանի իր ընկերների մոտ: Ոզնին խղճաց տերևին և ճամփա ընկան: Ճանապարհին նրանք սկսեցին զրուցել ամեն ինչից և ընկերացան: Տերևը հանկարծ հասկացավ, որ այլևս չի ուզում ոչ մի տեղ գնալ և ուզում է մնալ իր նոր ընկերոջ հետ: Ոզնին նույնպես շատ ուրախացավ և նրաք դարձան անբաժան ընկերներ: Ու ապրեցին երկար տարիներ:
Մոլորված տերևը: 1 комментарий