Ժուկով ժամանակով երկրի վրա ապրում էր մի մարդկային ցեղ, ովքեր այդքան էլ չէին փայլում իրենց խելքով: Միշտ ինչ որ անխելք բան էին անում: Այդ ցեղին անվանում էին Բալզաթցիներ, քանի որ գյուղի անունը Բալզաթ էր:
Բալզաթցիները մի օր փորձեցին հասնել արևին: Նրանք սարքեցի քարանետ և դրանով փորձեցին հասնել արևին: Բալզաթցիներից մեկը նստեց քարանետի վրա, մյուսները լծակը քաշեցին և թրխկ, քարանետը փշրվեց։ Բալզաթցիները չգտեին ինչ անել: Նրանք  սարքեցին քարանետը, բայց այս անգամ նայեցին, որ քրանետը պինդ լինի։ Բալզաթցիներից մեկն էլի նստեց քարանետին և լծակը քաշեցին: Բալզաթցին թռավ երկար-երկար մինչև ամպերը: Սակայն այդպես էլ արևին չհասան:

Բալզաթցիների արկածնեը

Рубрика: Հորինուկ, Մայրենի

Անխելք Արքայանարինջը

Լինում է չի լինում մի անխելք Արքայանարինջ։ Այս Արքայանարինջը փոխանակ աշխատի և չարչարվի ,ամբողջ օրը քեֆ- ուրախություն էր անում։ Մի օր էլ գնում է իր ընկերոջ տուն։ Ետ գալուց նայում է դիմացի անտառին և մտածում է, որ իր տունն այնտեղ է և գնում է անտառ։ Այնտեղ նա հանդիպում է մի սոված գայլի։ Արքայանարինջը որոշեց գաղտնի հետևել գայլին՝ մտածելով, որ գայլը կգնա դեպի իր տուն ։ Մի քանի ժամ անց գայլն ետ նայեց և տեսավ ախորժելի արքայանարինջին:

—Բարև, ախպեր ի՞նչ ես մոռացել այս անտառում ։

—Ոչինչ, մենակ իմ տուն գնալ եմ ուզում,- պատասխանեց անխելք Արքայանարինջը։

—Քո տունն անտառո՞ւմ է։

— Չեմ հիշում իմ տան տեղը,- պատասխանեց անխելք արքայանարինջը։ Գայլը, երբ լսեց անխելք արքայանարինջի խոսքերը հասկացավ, որ նա անխելք է և հարձակվեց անխելք արքայանարինջի վրա և կերավ նրան։